Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է 

Օլանդը կայցելի Հայաստան (տեսանյութ)

Վերջին լուրեր

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:

Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:

Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ճաշ, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է գտնվել բարեկամ Ֆրանսիայում: Ամեն անգամ ես առանձնահատուկ սիրով եմ գալիս այս հիասքանչ երկիր՝ հաշվի առնելով այն ջերմ ընդունելությունը, որ մշտապես ցուցաբերվում է և այն մթնոլորտը, որ տիրում է Ֆրանսիայի ղեկավարների հետ մեր բանակցությունների ընթացքում:

Ֆրանսիան և Հայաստանը պատմական առնչություններ են ունեցել, ինչը շատ լավ հիմք են հանդիսացել մեր միջպետական հարաբերությունների համար: 20-ամյա տարեդարձը բոլորած մեր միջպետական հարաբերություններն այսօր միանշանակորեն կարելի է բնութագրել որպես բարեկամական և եղբայրական:

Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ, հայ ժողովրդի և իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուա Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը:

Պարոն Նախագահը շատ հակիրճ նկարագրեց մեր զրույցի թեմաները: Ուզում եմ ընդամենն ավելացնել երկու հանգամանք: Մեկ հանգամանքն այն է, որ մենք, իրոք, կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար: Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած և ես գիտեմ, թե որքան ուշադիր և ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ: Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500.000 հայ և այդ հայերից շատ-շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Նրանք հավասարապես և՛ հայ են, և՛ ֆրանսիացի: Նրանք հավասարապես սիրում են և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան: Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք նրանց ողջ ներուժը օգտագործել մեր բարեկամությունը հավերժ պահելու համար:

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և, իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը 2013թ. պետական այցով գալ Հայաստանի Հանրապետություն»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով.

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ընդունեցի Նախագահ Սերժ Սարգսյանին, ով ևս մեկ անգամ Ֆրանսիայում է գտնվում, և որի հետ ես խոսեցի այն ամուր կապերի մասին, որ հաստատվել են ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ երկու ժողովուրդների միջև։ Մեր երկու ժողովուրդների առումով այդ կապերը գոյություն ունեն դարեր ի վեր և ունեն երկար պատմություն. պատմություն, որ նաև ողբերգական պահեր է ունեցել։ Մեր երկրների միջև, հատկապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, այսինքն 20 տարի հետևողականորեն ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր հարաբերությունները լինեն ոչ միայն ջերմ ու փոխադարձաբար համակրանքով լի, այլև գործնական ու կոնկրետ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ բազմակողմանի համագործակցություն է ծավալվում մշակութային, լեզվական ոլորտում, առավել զարգացման ներուժ են պարունակում մեր տնտեսական փոխհարաբերությունները: Անշուշտ, Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի շատ զարգացնել այս տնտեսական հարաբերությունները, և, ինչպես ես նշեցի Նախագահի հետ իմ զրույցում, Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով այս փոխհարաբերությունները պետք է զարգանան գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում:

Իհարկե, հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք ամենակարևոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Ելնելով նաև իմ պատասխանատվության շրջանակներից, քանի որ Ֆրանսիան համանախագահն է Մինսկի խմբի, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, և որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ, ընդորում՝ մեզ հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, ես կասեի՝ վերջնական լուծում: Սա նաև իմ պատասխանատվության շրջանակի հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է:

Մենք խոսեցինք նաև միջազգային այլ խնդիրներից, մասնավորապես Սիրիայի մասին, նկատի ունենալով, որ տարածաշրջանային խնդիրները առնչվում են նաև Հայաստանին, նաև՝ քանի որ այնտեղ հայկական համայնք գոյություն ունի, և անգամ որոշ սիրիահայեր Հայաստան են արդեն եկել: Իհարկե, գիտեմ, թե Հայաստանն իր դիրքից ելնելով՝ ինչքան զգույշ կեցվածք պետք է ցուցաբերի, բայց նաև պետք է ջանանք քաղաքական անցման խնդիրը միասին լուծել:

Անդրադարձ եղավ նաև Իրանին, և գիտեմ, որ Հայաստանի նախագահն ամեն ինչ անում է որոշակի ուղերձների առումով։

Եվ վերջապես, ես նշեցի, թե որքան կապված են ֆրանսահայերը Հայաստանին, առավել ևս, որ մեր երկրում ապրող շուրջ 500.000 հայերը պատմության բերումով են եկել այստեղ՝ բերելով իրենց հետ իրենց ողջ տաղանդը, և դա մեծ հարստություն է մեր երկրի համար:

Եվ նաև ես հաճույքով ընդունեցի Հայաստանի նախագահի հրավերը հաջորդ տարի այցելել Հայաստան»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
Ամենադիտված