Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ո՞վ կդառնա Սերժ Սարգսյանի մրցակիցը. Տեր-Պետրոսյան, թե՞ Ծառուկյան

Վերջին լուրեր

Սառույցը շարժվեց: Նաիրա Զոհրաբյանը՝ ոտքից գլուխ սև, աչքերին միանգամից նկատվող կանաչավուն լինզաներ՝ այսօր Ազգային ժողովում փնտրում էր Վարդան Օսկանյանին. մի ժամից տեղի էր ունենալու ԲՀԿ-ՀԱԿ՝ արդեն բացահայտ հանդիպումը: Եվ ահա, կարծես թե Զոհրաբյանի «լինզաներն իրենցն արեցին». թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը սկսեցին միմյանց նայել արդեն լրիվ «ուրիշ աչքերով»:

ՀԱԿ-ի կողմից բանակցող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե «չի բացառվում», որ երկու քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու:

Տևական ժամանակ քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Գագիկ Ծառուկյանի առաջադրման շուրջ է: Տեր-Պետրոսյանի ելույթների էվոլյուցիան վաղուց արդեն հուշում էր ԲՀԿ առաջնորդի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը (եթե նախկինում Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի սպանդը կազմակերպողներից մեկն էր, ապա այժմ ընդամենը մի բիզնեսմեն, որ ցանկացած պահի կարող է կորցնել սեփականությունը «խաների քմահաճույքով»), սակայն այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն որևէ կողմից չէր արվում. մինչև հիմա միայն գաղտնի բանակցություններ էին, գաղտնի պայմանավորվածություններ, ինչից անտեղյակ ՀԱԿ որոշ անդամներ իրենց պարտքն էին համարում գոնե իրենց պահով անպայմանորեն հերքել համագործակցության որևէ հնարավորություն:

Այսօրվա հանդիպումն արդեն գաղտնի չէր, իսկ Զուրաբյանի հայտարարությունը կոնկրետ մեսիջ. նախագահական ընտրությունների մեկնարկին մնացել է քիչ ժամանակ, այնպես որ «карты на стол, стволы под стол»:

ԲՀԿ-ական զույգը նախորդ օրը հանդիպել էր նաև Դաշնակցության ներկայացուցիչների հետ և, դատելով արված հայտարարություններից, այդ հանդիպումը ևս անցել էր այնպես, ինչպես հարկն էր: Եթե ԲՀԿ-ն ընդհանուր լեզու է գտնում նաև ՀԱԿ-ի հետ, ընդ որում՝ այն աստիճան, որ վերջնականապես կողմնորոշվում է ու այլևս խաղում ընդդիմադիր դաշտում (ամեն դեպքում, եթե անգամ Նաիրա Զոհրաբյանը մի աչքին մի գույնի լինզա դնի, մյուսին՝ մեկ այլ, դժվար է պատկերացնել, որ այսուհետ ԲՀԿ-ին հաջողվի լոյալություն դրսևորել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի հանդեպ), նախագահական ընտրություններում կարող են ավելի քան հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ:

Եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը որոշում են համագործակցել, նշանակում է Հայաստանի ընդդիմադիր դաշտը գնում է դեպի հստակեցում և համապատասխանաբար ուժեղանում է: Եվ բնականաբար, այդ համագործակցությունը պետք է արտահայտվի միասնական թեկնածու ունենալով: Լինզաները էլի «չեն օգնի», եթե երկու ուժերն էլ ընտրություններին մասնակցեն սեփական թեկնածուով՝ միաժամանակ հայտարարելով, թե աջակցում են մեկը մյուսին: Ելքը մեկն է՝ թեկնածուն պետք է լինի մեկը, իսկ մյուս ուժն ընդամենը պետք է ընդունի դաշնակից ուժի թեկնածուի առավելությունն ու պայքարի նրա հաղթանակի համար:

2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե հաղթել էր, այդ ժամանակ, ասում էին, թե իշխանությունն «ընկած էր փողոցում», ուղղակի Տեր-Պետրոսյանը հետ կանգնեց ու չվերցրեց այն: 2012-ը վաղուց արդեն 2008 չէ: Առաջին նախագահը միշտ էլ աչքի է ընկել ճիշտ հաշվարկներ կատարելու ունակությամբ. ըստ այդմ՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու քաղաքական իրավիճակը որոշ առումով սթափ պատկերացնող Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ մի նոր փորձության՝ առաջադրվելով ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածու, հատկապես, որ երկու անգամ նախագահ եղել է, վերջին անգամ էլի գրեթե հաղթեց, բայց որոշեց չօգտվել հաղթանակից... Պետք չէ անտեսել նաև առաջին նախագահի տարիքը. եթե 2008-ին նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը 63 տարեկան էր, ապա 2013-ին գործ ունենք արդեն 68-ամյա Տեր-Պետրոսյանի հետ (թե՛ Չերչիլը, թե՛ Դը Գոլը Տեր-Պետրոսյանից այդքան էլ ջահել չէին, երբ թամբին էին, սակայն ...)։

Շատ ավելի հավանական կարելի է համարել այն, որ առաջին նախագահին հաջողվի Ծառուկյանից կերտել «նախագահացու»: Ճիշտ է, մինչև հիմա ԲՀԿ առաջնորդն ամեն առիթով ասում էր, թե իրեն պաշտոն հարկավոր չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտում ոչինչ հավերժ չէ, և համապատասխան «լինզաները» երևի թե ի զորու կլինեն նաև Ծառուկյանի բնածին համեստության հետ էլ որոշ խաղ խաղալ. Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ «Տարվա մարդ» հռչակվելն այդքան էլ պատահական չէր կարող լինել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված