«Ժողովուրդ». Նախագահականում քննարկվել է ԲՀԿ–ի անհասկանալի պահվածքը
Վերջին լուրեր
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական նստավայրում քննարկել են իրենց կոալիցիոն նախկին գործընկերոջ` ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը: Աժ նախագահն այդ հանդիպման ընթացքում կրկնել է իր կարծիքը, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում կսատարի Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան' Ս. Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:
Թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, որն ասաց. «Այդ հանդիպումները կարող են բազմաթիվ լինել: Մեր սկզբունքը հետևյալն է. մենք հայտարարել ենք, որ եթե մեր ծրագիրը համահունչ է, կարող են համագործակցել մեզ հետ, որևէ խնդիր չունենք: Հատուկ ԲՀԿ-ի հարց մենք չենք քննարկում»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)