«Հրապարակ». Սերժ Սարգսյանին ճանապարհելիս Ծառուկյանն եղել է ձգված և խոժոռ
Վերջին լուրեր
Նոյեմբերի 11-ին, երեկոյան Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանին ճանապարհողների թվում, ինչպես միշտ, եղել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Բարև, նախագահ ջան, բարի ճանապարհ, նախագահ ջան» հերթապահ ֆրազներն այս անգամ նույնպես հնչել են, սակայն, ըստ ականատեսների, Գագիկ Ծառուկյանը շատ ձգված է եղել ու խոժոռ: Ձեռքով Սերժ Սարգսյանի ինքնաթիռին հաջողություն անելուց հետո նա շատ արագ խնամի Հովիկի հետ նստել է մեքենան ու հեռացել:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ուղևորությանը, ապա Օռլիի օդանավակայանում նրան դիմավորել է ընդամենը արտաքին հարցերի փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն, ինչը պետության ղեկավարին վայել ընդունելություն չէ: Առաջին օրը ՀՀ նախագահին ընդունել է Ֆրանսիայի նախագահը, հաջորդ օրը՝ վարչապետը և Ազգային ժողովի նախագահը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)