«ՀԺ». 2008-ից հետո ամեն օր սպասել ենք, թե այս օրը երբ է գալու, ու չենք պատկերացրել այսպիսի միապաղաղ վիճակ
Վերջին լուրեր
«Շա´տ-շա´տ մեծ սպասումներ կային այս նախագահական ընտրություններից, երևի 2008-ից հետո ամեն օր սպասել ենք, թե այս օրը երբ է գալու, ու չենք պատկերացրել, որ կարող է այսպիսի լճացած, միապաղաղ վիճակ լինել»:
Երեկ այսպես է պատասխանել 2008թ. մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ընտրություններից 3 ամիս առաջ ինչպես է գնահատում երկրում տիրող վիճակը: Ըստ Ալլա Խաչատրյանի, տպավորությունն այնպիսին է՝ կարծես նախընտրական փուլում չգտնվենք:
Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրն էլ՝ Ռոբերտ Հարությունյանը, հայտարարել է, թե այն վերաբերմունքը, որին այսօր արժանանում է իրենց ընտանիքը, «մի քիչ մարդկային չէ»: «Եթե ընտրությունից ընտրություն մեզ պետք է հիշեն, ավելի լավ է չհիշեն»,- ասել է Հարությունյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)