Չեմ պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին «ներքաշել» Միութենական պետություն. Մեզենցև
ԱյլՄիութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը ՏԱՍՍ-ին ասել է, թե չի պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին «ներքաշել» միություն առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության։
«Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ով կարող էր թույլ տալ, որ դարավոր պատմություն ունեցող անկախ Հայաստանը «ներքաշվի» միութենական պետություն, եթե դա չի եղել այս հանրապետության ղեկավարության կամքը»,- ասել է նա։