Կիրկորովը սոցցանցերում սեր է խոստովանել Ալլա Պուգաչովային, ապա ջնջել գրառումները
ԺամանցՌուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն իր բոլոր սոցցանցերից ջնջել է այն գրառումները, որոնցում կիսվել էր Ալլա Պուգաչովայի նոր երգով, ինչպես նաև սեր էր խոստովանել երգչուհուն։
Սկզբում Կիրկորովը հրապարակել է երգչուհու նոր՝ «Մի անհանգստացիր ինձ համար» երգը։ Նա նաև հրապարակել է Պուգաչովայի հետ համատեղ ելույթների տեսանյութ և մակագրել. «Երգի՛ր, Ալլա։ Սիրում եմ»։
Ապրիլի 15-ին Ալլա Բորիսովնան կդառնա 75 տարեկան։ Ալլա Պուգաչովայի ընտանիքը լքել է Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։