Գարիկ Գալեյանի վիճակը սրվել է
ՀասարակությունԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այսօր երեկոյան Գալեյանը հավանաբար տանը կլինի. «Ստացիոնար բուժում չի անցնի, հետազոտության են կանչել, ստենտավորումից հետո սրացումներ կան», - նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ նրա սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։
Նշենք, որ փետրվարի 26–ին Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատական հրատապ նիստ էր հրավիրել և խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրել, սակայն վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորը մինչև մարտի 15-ը արձակուրդ է մեկնել: