Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով
Արտաքին ՔաղաքականՌուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, իսկ Ռուսաստանում նրանց սիրում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով կրթական մարաթոնում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ նրանք ռուսաստանցիներ են։ Եվ նրանք այստեղ իրենց լավ են զգում, և մենք սիրում ենք նրանց, և նրանք սիրում են մեզ, և մենք այսպես ապրել ենք դարեր շարունակ և կապրենք դարեր շարունակ», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների «առանձնահատուկ բնույթը»։