ՀՀ առողջապահության նախարարությունը՝ քաշը վերահսկելու և որոշ հիվանդությունների զարգացումը կանխելու ուղիների մասին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․
«Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար:
Կարևոր է`
սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը
ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն
պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
երեխաները` օրական 60 րոպե
մեծահասակները` շաբաթական 150 րոպե»: