Բաքու-Մոսկվա դաշնակցային փոխգործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար. Ալիևը՝ Միշուստինին
ԱդրբեջանԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ այս քաղաքականությանն աջակցում են երկու երկրների ժողովուրդները, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք շփվել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը»,- ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ 2024 թվականը լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում, ինչպես նախորդ տարի։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը կամրապնդվի, և դա իր հերթին կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար։