Տեղյակ չեմ, որևէ բան չեմ կարող ասել․ Արմեն Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին
ՔաղաքականԱյսօր ՔՊ-ի հետ հանդիպումից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները լուծելու համար, սակայն, դեռ արձագանք չեն ստացել․
«Տեղյակ չեմ դրա մասին, որևէ բան չեմ կարող ասել»,- արձագանքեց Գրիգորյանն ու հավելեց՝
«ՀԱՊԿ-ից ակնալում ենք, որպեսզի ճանաչի իր պատասխանատվության սահմանը՝ ՀՀ ճանաչված տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել՝ այս խնդիրը մնում է օդում, պետք է հասցեագրի ՀԱՊԿ-ը»,- ասաց նա։