Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի․ մենք կարողություն ունենք օդանավակայանում վերահսկողություն իրականացնել․ ԱԽՔ
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին՝ Հայաստանն արդյոք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը, արձագանքել է.
«Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները քննարկել»։
Պատասխանելով լրագրողների մեկ այլ՝ Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման մասին հարցերին, Գրիգորյանը տեղեկացրել է․
«Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշման մասին Ռուսաստանին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով։ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն, այս պահին Հայաստանը կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց նա։