Փորձում ենք հարաբերություններ կառուցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Արմեն Գրիգորյան
Քաղաքական«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, նաև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն իրականացնում է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ անվտանգության ոլորտներում դիվերսիֆիկացիայի քաղաքականություն․
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, նաև տարածաշրջայնացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ․ սա է մեր օրակարգը, կարծում եմ, երբ ասում են՝ հստակեցրեք, ամեն ինչ հստակ է»,- վստահեցրեց ԱԽ քարտուղարը։