ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. Գրիգորյան
Քաղաքական«Որպես ՀԱՊԿ անդամ՝ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: ՀԱՊԿ-ի հետ մեր քննարկումը վերջին շրջանի՝ առնվազն 2021 թվականի մայիսից սկսած, եղել է այն, որ մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի, և չի ճանաչել, և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի օկուպացիան: Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը»,- այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր։
«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա, և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- ասաց նա և հավելեց, որ խոսքը և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունների մասին է: