Ես չգիտեմ Ադրբեջանի մտադրությունները, բայց վերջին տարիներին հարձակվեցին Հայաստանի և ԼՂ-ի վրա․ Ֆրանսիայի դեսպան
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի աջակցությամբ և Ռուսաստանի մեղսակցությամբ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որը հանգեցրեց հայերի զանգվածային և բռնի տեղահանմանը: Ուստի այժմ Հայաստանը ձգտում է անվտանգության դիվերսիֆիկացման։ Այդ մասին ֆրանսիական պարբերականին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին․
«Ես չգիտեմ Ադրբեջանի իշխանությունների մտադրությունները, ես նրանց հետ շփումներ չունեմ, բայց ես նշում եմ, որ այս մասնատված, դեգրադացված միջազգային միջավայրում վերջին տարիներին տեղի են ունեցել Ադրբեջանի մի քանի ռազմական բախումներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա, և ամեն անգամ նախաձեռնողը եղել է Ադրբեջանը»,- նշել է դեսպանը։