Թաիլանդում հարբած զբոսաշրջիկն ընկել է 6-րդ հարկից՝ շփոթելով պատշգամբի և լոգարանի դռները
ԱյլԹաիլանդում Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկը խմել է և ընկել վեցերորդ հարկի պատշգամբից՝ շփոթելով դռները։ Այս մասին հայտնում է BNN Breaking-ը։
Ընկնելու պատճառը, ինչպես ցույց է տվել հետաքննությունը, տուժողի «լուրջ սխալ հաշվարկն» է եղել։ Նա հարբած վիճակում պատշգամբի դուռը շփոթել է լոգարանի դռան հետ, դուրս է եկել սենյակից և ընկել։
Այս վարկածը հաստատել են տղամարդու ընկերները, ովքեր դեպքի պահին նրա հետ են եղել։ Նրանք տեղյակ են պահել հյուրանոցի աշխատակիցներին, իսկ հետո տեղի փրկարար ծառայությունն է իմացել դեպքի մասին։
Փրկարարները տուժածին հայտնաբերել են հինգերորդ հարկի տարածքում։ Ընկնելու հետևանքով նա ձեռքի և ոտքի կոտրվածքներ է ստացել։ Տղամարդուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել մոտակա հիվանդանոց՝ հետագա ապաքինման համար։