Հայտնի է՝ երբ Շվեդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ–ի անդամ
Շվեդիան կարող է պաշտոնապես միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 6-ին, հայտնել է Dagens Nyheter թերթը։
«Ակնկալվում է, որ Հունգարիան հինգշաբթի օրը ԱՄՆ-ին կհանձնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը։ Վարչապետ Քրիստերսոնը և արտգործնախարար Բիլստրյոմը չորեքշաբթի կմեկնեն Վաշինգտոն։ Դա նշանակում է, որ Շվեդիան կարող է դաշինքի լիիրավ անդամ դառնալ արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը»,- նշում է հրատարակությունը։
Միանալու մասին փաստաթուղթն ԱՄՆ-ին հանձնվելու պահից Շվեդիան կլինի դաշինքի լիիրավ անդամ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում