Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է․ Պուտին
Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով աշխարհում մեծ թվով թեժ կետերի մասին։
«Այո, իրոք, [աշխարհում այժմ] իրավիճակը հեշտ չէ, և կան շատ խնդիրներ, շատ թեժ կետեր», - ասել է պետության ղեկավարը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը։
«Միշտ էլ ողբերգություն է, երբ մարդիկ կռվում են միմյանց դեմ: Մարդիկ են մահանում, վիրավորվում և այլն», - ասել է նա:
Պետության ղեկավարի խոսքով՝ այժմ «հարցն այն է, թե ինչպես ապրել նման պայմաններում և ինչի վրա կարելի է հույս դնել»։
«Իհարկե, մենք միշտ պետք է մտածենք ավելի լավ ապագայի մասին, իհարկե, պետք է ձգտենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ կլինեն ավելի քիչ հակամարտություններ և ավելի շատ համագործակցություն», - նշել է Պուտինը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում