Փրկարաները խափանված բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
ՀասարակությունՄարտի 7-ին, ժամը 01։13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը խափանվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 163-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.) խափանվել է. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Փրկարարները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ խափանված բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։