Եկեք խոստովանենք՝ դպրոց կառուցել չգիտենք, զրոյից սովորում ենք․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր մտահոգությունը հայտնեց․
«Դպրոցաշինությունից շատ դժգոհ եմ, աշխատանքների թե՛ որակից, թե՛ տեմպից։ Կապսի դպրոցի գույքը տեղում է արդեն, ես մարդ եմ ուղարկել, նյութական պատասխանատվություն եմ դրել տնօրենի վրա։ Նաև Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ, առաջարկել ենք, տեղեկացրել ենք պատվիրատուին, որ վերանայեն․ քաղաքաշինության կոմիտեն է պատվիրատուն»,- ասաց նա։
Փաշինյանն էլ իր հերթին նկատեց՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ պետք է խոստովանել՝ մենք դպրոց կառուցել չգիտենք․
«Եկեք խոստովանենք՝ մենք չգիտենք։ Հիմա եկեք հասկանանք՝ ո՞նց սովորենք՝ գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ գործողություններ անենք։ Չի՛ լուծվելու, պետք է սովորել լեզուն։ Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք»,- ասաց վարչապետը։