Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 6-ին Մրգաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Նաիրիի բաժին են տեղափոխել 55-ամյա Ռազմիկ Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: