22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՄարտի 6-ին, ժամը 2.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում: 22-ամյա Վիլեն Քոչարյանը՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, և 25-ամյա Սերգեյ Չալյանը՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 6.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վիլեն Քոչարյանը, գիտակցության չգալով, ժամը 3.30-ին մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: