Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Հոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը ՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Ֆրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմը Երբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքները 2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերը Ի՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենք Ի՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. Ղազարյան Քննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. Խամոյան Պարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքը Միայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան Վարդանյան 

Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ

Քաղաքական

Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարեւորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռեւս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը: Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային եւ հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:

Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որեւէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. ԽամոյանՊարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքըՄիայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան ՎարդանյանTasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությունԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի պատճառով գրեթե երկու հազար երեխա որբ է մնացելՍամվել Կարապետյանը հաստատ էս երկում թելադրություն գրելով չի հայտնիՈրոշ մայրեր երազում էին, որ իրենց որդիները գոնե գերեզման ունենաինCBS. Իսրայելը պատրաստ էր խոցել Flydubai ինքնաթիռը կապիտանի վրա հարձակումից հետոԹուրքական բեռնատար նավ է խորտակվելAFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում#ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբՔենիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքըԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձելՀայկ Մամիջանյան․ «Եթե վատ մարդիկ մեր դեմ են պայքարում, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում»Ռադայում զգուշացրել են Կիևին սպառնացող աղետի մասին՝ ՌԴ հարվածների պատճառովՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբՎահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման ԵղոյանըԼիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտինԶաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ ՇարմազանովՄ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվենFlydubai-ի երկրորդ օդաչուն իր թռիչքային ուսուցման մի մասն անցնում էր Նոր ԶելանդիայումՀաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. ՌուբինյանՀայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրըԵմենում մարտերի պատճառով ավելի քան 184,000 մարդ լքել է իր տներըՆաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքովԻմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. ՌուբինյանԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասինՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու ենԻսպանիան չորրորդ անգամ երկարաձգել է սահմանային վերահսկողությունը իտալացի զբոսաշրջիկների համարԹուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվումՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է
Ամենադիտված