ՌԴ Պետդումանյում տղամարդկանց առաջարկել են հղիություն նվիրել կանանց մարտի 8-ին
ԱյլՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը տղամարդկանց խորհուրդ է տվել մարտի 8-ին նոր հղիություն նվիրել իրենց ընտրյալներին։ Այս մասին նա հայտարարել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Կնոջ համար լավագույն նվերը նոր հղիությունն է։ Երեխան իսկական ուրախություն է։ <...> Տղամարդիկ պետք է տղամարդ լինեն, եթե հնարավոր է: Եթե ոչ, ապա ծաղիկներ են օգտագործվում եւ այլն»,- ընդգծել է ռուս պատգամավորը։
Միևնույն ժամանակ, Միլոնովը զգուշացրել է հարբած վիճակում հղիանալուց և խնդրել է «չհարբեցնել կանանց»։
«Կանանց կոչ եմ անում մարտի 8-ին կամովին հրաժարվել ալկոհոլից և սթափ նշել այն, քանի որ սթափ կինը հրաշալի է»,- եզրափակել է պատգամավորը։