Ինչո՞ւ է Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում ՔՊ-ականների հետ․ մանրամասներ
ՔաղաքականՊետք չի ինտրիգային բան փնտրել մեր հանդիպումներում։ Այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սա հերթականն է: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Քննարկում ենք և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքին քաղաքական հարցեր»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք քննարկվելու է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու հարցը, նա պատասխանեց. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ունի իր շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր, Հայաստանը բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել, որոնք բխում են մեր առաջնահերթություններից, մեր պատկերացումներից:
Պրոցեսները դինամիկ են, և ես չէի ուզենա, որ մենք շեշտադրում անենք հակակշիռների տրամաբանության մեջ: Մենք ունենք քայլերի, նպատակների հաջորդականություն, ինչը միտված է Հայաստանի թե՛ անվտանգության զարգացմանն ու ամրապնդմանը, թե՛ տնտեսական կյանքին»:
Հարցին, թե ինչով են պայմանավորված այդ հանդիպումները՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Կարոտով է պայմանավորված»։