Սիսիանի համայնքապետարանը հերքում է Կարեն Հովհաննիսյանի ձերբակալության մասին տեղեկությունը
ԻրավունքՍիսիանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով տարածվող լուրերն առ այն, թե ձերբակալվել է Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը․
«Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե իբրև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարեն Հովհաննիսյանը նույնպես հերքել է իր ձերբակալության մասին տեղեկությունը․
«Իմ շա՜տ սիրելի սիսիանցիներ,
Ինքս էլ հերքում եմ տեղեկատվությունը։ Այժմ էլ իմ աշխատակազմի հետ տոնում եմ գալիք մարտի 8-ը։
Հավելեմ, որ ապատեղեկատվության տարածումը քրեորեն պատժելի է»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։