Մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել սրահում ծխի պատճառով
ԱյլՊորտլենդից թռչող Alaska Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան՝ սրահում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ ինքնաթիռը շարժվում էր դեպի Ֆենիքս, սակայն թռիչքից կարճ ժամանակ անց ուղեւորները բողոքել են տարօրինակ հոտից ու գոլորշուց։ Օդաչուները արտակարգ դրություն են հայտարարել և վայրէջք կատարել Պորտլենդում։ Մարդկանց իջեցրել են և այլ ինքնաթիռով ուղարկել իրենց նպատակակետ քաղաք։
Ինքնաթիռը հետազոտվել է մասնագետների կողմից, սակայն ծխի պատճառը պարզել չի հաջողվել։