Կամո Ցուցուլյանի ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ
ՀասարակությունՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գարնանային ջերմություն և ժպիտներ։
Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար։
Կարևորագույն ներդրում ունենալով ծառայության բարդ և պարտավորեցնող գործում, ընդգրկված լինելով տարբեր օղակներում՝ վարչարարությունից մինչ հրշեջ-փրկարարական ջոկատ, աղետի վայրում պայքար մղելով մարդկային կյանքերի փրկության համար, դուք մշտապես մեր կողքին եք՝ բարձր պատրաստականությամբ և ոգևորությամբ, անսահման նվիրումով և հոգատարությամբ կատարելով ձեր ծառայողական պարտականությունը, միաժամանակ պահպանելով կանացիությունը, հեզությունն ու նրբագեղությունը։
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ։
Հարգանքներով՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան