Տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
ՀասարակությունՆերքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա տոնակատարությանը։
Միջոցառումը սկսվեց Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգում աշխատող ստեղծագործ կանանց աշխատանքների ցուցադրությամբ։
Միջոցառման երկրորդ մասում տոնական համերգն էր, որը սկսվեց կանանց ուղղված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ցուցահանդեսին մասնակցած ՆԳ համակարգում աշխատող կանանց տրվեցին շնորհակալագրեր։
Տոնական համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան Ոստիկանության զորքերի երգչախումբն ու շոուբիզնեսի ներկայացուցիչներ, պարային խմբեր։
Կանանց նվիրված միջոցառումը հաջողվեց՝ բարձր տրամադրություն և դրական լիցքեր պարգևելով Ներքին գործերի համակարգում ծառայող կանանց: