Քեմերոն Դիասը 10 տարվա դադարից հետո վերադարձել է կինո
ԼուսանկարներԴերասանուհի Քեմերոն Դիասը երկար ընդմիջումից հետո վերադարձել է մեծ էկրան՝ նկարահանվելով Netflix-ի «Վերադառնալ բիզնեսում» ֆիլմում։
Նոր կատագերգական մարտաֆիլմում գլխավոր դերը ստացել է Քեմերոն Դիասը, իսկ Ջեյմի Ֆոքսը դարձել է նրա խաղընկերը։
Ֆիլմի սյուժեն պտտվում է ԿՀՎ նախկին գործակալների շուրջ, ովքեր որոշում են թողնել իրենց աշխատանքը սովորական ընտանեկան կյանքով ապրելու համար։ Սակայն, երբ բացահայտվում է նրանց իրական ինքնությունը, հերոսները ստիպված են լինում վերադառնալ իրենց հին առաջադրանքներին և կրկին սուզվել լրտեսության աշխարհ:
Հիշեցնենք, որ դերասանուհու մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Ուրիշ կինը» էկրան է բարձրացել 2014 թվականին։