Ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ․ Աշոտ Փաշինյան
ՀասարակությունԵս երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և ես հարկ չեմ վճարում, քանի որ իմ շրջանառությունը X գումարը չի գերազանցում։ Բայց միկրոն հնարավորություն ունի նաև դառնալու միջին և մեծ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ԱՁ է հիմնել, միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, մինչդեռ, վարչապետն ասում էր, որ հարկ վճարողները հերոսներ են, ստացվում է՝ ինքը խուսափում է հարկ վճարելուց։
Աշոտ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, զբաղվում է գեղանկարչությամբ և ԱՁ-ն բացել է, որպեսզի իր գործունեությունն օրինական լինի։