Մեսսին քիչ է մնացել վնասվածք ստանա «Ինտեր Մայամիի» խաղում
Սպորտ«Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին «Նեշվիլի» դեմ խաղում քիչ է մնացել վնասվածք ստանա, հայտնում է Armsport.am–ը։
Այսօր լուսադեմին թիմն առաջին հանդիպումն է անցկացրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչում, որն ավարտվել է 2:2 հաշվով։
77-րդ րոպեին «Նեշվիլի» խաղացող Լուկաս ՄակՆոտոնի փոխանցումից հետո Մեսսին անհաջող է դրել ոտքն ու ուղիղ հարված է ստացել սրունքին՝ մի քանի րոպե անցկացնելով խոտածածկին։