Հնդկաստանում կգործարկվի առաջին թռչող տաքսին
ԱյլԱռաջին օդային տաքսին՝ E200-ը, կգործարկվի Հնդկաստանում 7-8 ամսից: Այս մասին News18-ին ասել է ePlane ընկերության հիմնադիր Սաթյա Չակրվարտին։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր լուծել տեխնիկական և նյութատեխնիկական խնդիրները՝ ստեղծելով կոմպակտ և արդյունավետ օդային տաքսի։
«Մենք պետք է շատ կոմպակտ դարձնեինք օդային տաքսին, որպեսզի այն կարողանար վայրէջք կատարել սահմանափակ տարածքներում և թռչել Հնդկաստանի՝ այլ օբյեկտներով գերծանրաբեռնված օդային տարածքում: Մարտկոցը լիցքավորելուց առաջ ուզում ենք մի քանի անգամ անցնել կարճ տարածություններ»,- ասել է նա։
Չակրավարտին նշել է, որ ընկերությունը զգալի արդյունքների է հասել։ Այսպիսով, հաջողությամբ իրականացվել են E50 նախատիպի փորձնական թռիչքները։ Ընկերության ղեկավարը նշել է, որ օդային տաքսիներն ունեն մի քանի մակարդակի փրկարարական համակարգեր, այդ թվում՝ պարաշյուտներ և փչովի նավակներ՝ փափուկ վայրէջքների համար։