Նատալի Փորտմանը բաժանվել է ամուսնուց 11 տարվա ամուսնությունից հետո
ԺամանցԱմերիկացի դերասանուհի Նատալի Փորտմանը պաշտոնապես բաժանվել է նախկին ամուսնուց՝ Բենջամին Միլփիեդից։ Այս մասին հայտնում է People-ը։
Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա դերասանուհին պաշտոնական ամուսնալուծություն է ստացել 46-ամյա բալետի պարողից։ Փորտմանն ու Միլփիդը ամուսնացած են եղել 11 տարի։
Ամուսնալուծության մասին տեղեկությունը People-ին հաստատել է նաև Նատալի Փորտմանի ներկայացուցիչը։ Ամուսնալուծությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ դերասանուհին և նրա նախկին ամուսինը ապրում են երեխաների հետ։
«Նրա համար սկզբում շատ դժվար էր, բայց ընկերները համախմբվեցին նրա շուրջ և օգնեցին հաղթահարել վատագույնը», - հրատարակությանը պատմել է զույգի անանուն ընկերը: