92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ամուսնանում է Աբրամովիչի նախկին զոքանչի հետ
Ժամանց92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը պատրաստվում է ամուսնանալ ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչի՝ Ելենա Ժուկովայի հետ։ Սա կլինի նրա հինգերորդ ամուսնությունը, գրում է New York Times-ը։
Մերդոկի շրջապատից հրապարակմանը հայտնել են, որ նա արդեն նշանվել է 67-ամյա Ժուկովայի հետ։ Հարսանիքը տեղի կունենա հունիսին Կալիֆորնիայում գտնվող մագնատի կալվածքում։
Երկու հայտնիների սիրավեպի մասին հայտնի է դարձել 2023 թվականի օգոստոսին։