ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Դոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրը Թավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվեն Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբ Նիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասը Տիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքում Ուկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում Ինչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 

«Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի. տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր». Կարեն Գասպարյանն անմահացել է Ներքին Հանդում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, շարժուն, հետաքրքրասեր երեխա էր: Զբաղմունքներն ու հետաքրքրությունները շատ էին ու տարբեր՝ երաժշտություն, սպորտ, շախմատ, պար: Իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Վոկալի դասերի էր գնում, ընտրեց ազգային, ժողովրդական, աշուղական ուղղությունը: Ավելի վաղ տարիքում նաև ժողովրդական պարի դասերի էր հաճախել: Շատերը զարմացան իր ընտրության համար՝ իր աշխուժությունը հաշվի առնելով, նա իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Ամուսինս երաժշտական կրթություն չունի, բայց հենց հայրիկի խորհրդին ու ցանկությանը հետևելով՝ մեր տղան սկսեց զբաղվել երաժշտությամբ: Ամուսինս արմատներով սասունցի է և սրտի մի անկյունում ցանկանում էր, որ մեր տանը մշտապես լսվի ազգային երաժշտությունը, մեր տանը միշտ թևածի ազգային շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Գոհարը:

Կարենը վոկալի դասերի է հաճախել Աճեմյանի անվան դպրոցում: «Իր ուսուցիչը Էդուարդ Բեգլարյանն էր, մեծ վարպետ է: Հենց նա ուղղորդեց Կարենին, որ հաճախի թառի դասերի: Հետո հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց… Երգեց, պարեց, նվագեց»: Իր ողջ սերն ու ուշադրությունը Կարենը տվել էր երաժշտությանը: Մայրիկն ասում է, որ անընդհատ զրուցում էր որդու հետ՝ մեծ կարևորություն տալով կրթությանը: «Իրեն միշտ ասում էի՝ հայրենիք, Հայաստան ներկայացնող երաժիշտը պետք է կրթված ու գրագետ լինի: Դպրոցում ակտիվ սովորողներից էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, սիրում էր ավագների կողքին լինել, փոքրերին օգնել»: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի ուսանող էր Կարենը, ուներ տարկետման իրավունք, բայց որոշեց՝ պետք է մեկնի ծառայության:

«Շտապում էր: Խնդրեցի, որ գոնե ավարտելուց հետո մեկնի ծառայության, ներքուստ վախ ունեի, իր ուսման կիսատ մնալն ինձ համար մի տեսակ սարսափելի էր: Հետո ուզում էի, որ վերջացներ ուսումը, բանակից վերադառնալուց հետո կրթության հարցում իր ընտրությունը կատարեր, աշխատեր: Վստահ էի, որ բանակից հետո ավելի հեշտ կլինի իր համար, չէր խճճվի: Բայց Կարենն ընտրեց ծառայությունը, գնաց, դիմում գրեց, որ շուտ մեկնի: 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն խաղաղ չէր զգում, դրա համար շտապում էր մեկնել ծառայության: Ասում էր՝ չեմ կարողանա հանգիստ ապրել, եթե մեկն իմ փոխարեն գնա ծառայության: Պարտքի զգացում ուներ տղաների առջև, իր մեջ շատ էին ցավն ու կսկիծը, որ տղերքը չկան: Իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, հիմա նույն հոգեվիճակում կարծես ես ապրեմ, մտածում եմ՝ տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր: Հիմա մեր պարտքն է արժանապատիվ ապրելը»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 27-ին: Նրա ծառայությունը սահմանափակումով էր, մայրիկի խոսքով, որդին է ցանկացել դիրքերում ծառայել: Հրամանատարն էլ իրեն տարել է ինժեներական աշխատանքների:

«Իրեն միայն ասացի՝ ինչ կանես, զգույշ արա, մեջքդ չցավեցնես, քանի որ ողնաշարի խնդիր ուներ: Իսկ Կարենը պատասխանեց՝ մա՛մ, տղերքն իմ համար իրենց կյանքն են տվել, դու իմ մեջքի դա՞րդն ես: Իր հետ չհամաձայնել չէր լինի, քանի որ միշտ նման դեպքերում ասում էր՝ մա՛մ, ախր դուք եք ինձ այդպես սովորեցրել, դաստիարակել: Առհասարակ, մարդկային այնպիսի տեսակ էր, որ երբեք չէր տրտնջում դժվարություններից, նույնն էլ՝ ծառայության ընթացքում»: Կարենի հետ ընտանիքի անդամները զրուցել են սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:40-ին: Տարբեր զրույցներից պարզ է դառնում, որ մեր տղաներն իմացել են վտանգի մասին, բայց ծնողներին չեն անհանգստացրել, հեռախոսային զրույցներն ավարտել են, իսկ րոպեներ անց մարտի բռնվել թշնամու հետ: «Մեզ մոտ այդ օրը մի տեսակ տագնապային վիճակ էր: Երբ իրեն հարցրեցինք, թե ինչպես է, հայտնի արտահայտությամբ պատասխանեց՝ «ամեն ինչ տոչնի ա»:

Ընթրիք էր պատրաստում, զարմացանք, անգամ կատակեցի, թե ինչպես է պատրաստում, տեսանյութե՞ր է դիտում, արձագանքեց՝ մա՛մ, մտքի ճկունություն կա: Ճաշը պատրաստել էր, հետո նկարները տեսանք, բայց ոչ մի խոսք վտանգի մասին: Իր հետ զրույցի ավարտին, երբ մեզ հավաստիացրեց, թե ամեն բան կարգին է, խաղաղ գիշեր մաղթեցինք իրեն, բայց գիշերը խաղաղ չէր»: Կարենն անմահացել է Ներքին Հանդի դիրքում 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Զոհվելուց մի քանի օր անց Կարենը տանն էր: Այդ ընթացքում նրա հայրիկն ու ընտանիքի անդամները Սյունիքում էին, մինչդեռ շատերն արդեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Հայրիկին համոզելու և տուն «բերելու» համար նրան ասում են, թե որդին գերեվարված է, պետք է Երևան վերադառնալ ու Կարմիր խաչի գրասենյակ գնալ:

«Սեպտեմբերի 18-ին ամուսինս եկավ տուն: Մեր ամբողջ Հաղթանակ թաղամասը, մեր ընկերները երևի գիտեին, որ Կարենը զոհվել է, բացի մեզանից: Լուսացրեցինք գիշերն այն մտքով, որ Կարենը գերի է, հաջորդ առավոտյան արդեն մեզ հայտնեցին ճշմարտությունը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ լուրի էինք սպասում, մեզ ասել էին, որ Կարենին տեսել են, իրենից մեկ մազ անգամ չի պակասել, և մեր ընտանիքի բոլոր անդամներն աղոթում էին մեր մյուս տղաների համար, այնինչ մեր Կարենը միացել էր տղերքին»: Չսպիացող վերք է որդու ֆիզիկական բացակայությունը: Տիկին Գոհարն ասում է՝ հիմա կարծես իր «եսերի» կռվի մեջ ապրի: «Ավելի հաճախ բանականությունս ու սիրտս այնքան տարբեր կերպ են մտածում: Ուղղակի միայն մեկ բան եմ խնդրում, որ ադեկվատ մնամ, չչարանամ: Որովհետև իմ տղան այդպիսի տեսակ չէր, ես պետք է արժանի ապրեմ իմ Կարենին, որ նրա անունը կարողանամ պատվով պահել: Պետք է շատ զգույշ ու պատվով ապրել, քանի որ իր կյանքի գնով ենք ապրում»:

Կարենն ավագ քույր ունի: «Կարենն իր շրջապատում քույրիկի մասին միշտ ասել է՝ իմ մեծ ախպերը: Հիմա իր ընկերներն են ասում, որ քույրիկին ընկերների մոտ այդպես է ներկայացրել: Իրենք շատ կապված էին իրար, առանձնահատուկ սեր ու կապվածություն էր: Հիմա նույն կերպ թոռնիկս է ապրում քեռու մասին հուշերով, նրա հետ իր կապվածությամբ: Ինձ երբեմն թվում է, թե թոռնիկս Կարենի հետ հոգևոր կապի մեջ է, իր մտքերով, զգացողություններով կարծես կապված լինի քեռու հետ»: Ու հիմա Կարենի ընտանիքում բոլորը իրար թև ու թիկունք են դարձել իրենց բաժին հասած մեծ ցավը պատվով հաղթահարելու գործում: «Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի: Հուզական մարդ լինելով՝ փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել: Հանուն աղջկաս, հանուն իմ ընտանիքի պետք է ուժեղ լինեմ: Գիտեք՝ երևի բոլորիս էլ ընտանիքն է ամուր պահում, միշտ նշում եմ, որ «հանուն»-ներով ենք ապրում: Ինչ-որ գերբնական ուժ կարծես լինի, որովհետև կարոտներով ապրելը շատ բարդ է: Մի օր աղջիկս ասաց՝ զարմանում էի, որ 2020 թվականից հետո քույրերն ապրում են առանց եղբայրների: Հետո նշեց՝ մա՛մ, բայց ես իմ հարցի պատասխանը գտա, թե ինչպես…»:

Հ. Գ. - Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Հաղթանակ թաղամասի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամԴոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրըԹավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբՆիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասըՏիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքումՈւկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներՈսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում ՀայաստանումԿոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է ԳյումրիումԻնչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. ՌոնալդուՍամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Ուկրաինայի պաշտպանության նախարարություն․ ՌԴ-ում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը շարքից դուրս են բերվել Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անցԱվագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ)
Ամենադիտված