Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում #ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբ Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել Հայկ Մամիջանյան․ «Եթե վատ մարդիկ մեր դեմ են պայքարում, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում» Տարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով Մ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվեն Հաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. Ռուբինյան Հայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրը Նաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքով 

«Նիկոլը ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»». Աշոտյան

Քաղաքական

«Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումը Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստը այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են, այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։ Նիկոլ-Ալիև հարաբերությունները այդպիսին չեն»,- Aravot.am–ի հաղորդմամբ՝ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողականից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպես է պատասխանել է քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են գերի ընկած ադրբեջանցուն արտահանձնել:

Ըստ Աշոտյանի, ադրբեջանցու միակողմանի արտահանձնումը ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները վերադարձնելու հայ գերիներին չի կատարում. «Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օհ հրա՜շք , անհիմն դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ Ադրբեջանի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։ Այսինքն, Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»:

Քաղաքացի Նորայր Սարգսյանը հարցրել է՝ Սոչիում Սիմոնյան Մարգարիտան մտցրեց ցեխը մեր երիտասարդներին՝ ասելով, որ Նիկոլը հայ ազգի կործանման պատճառն է, երբևէ մենք ունեցե՞լ ենք նման խայտառակ դիվանագիտական հրապարակային անհաջողության և ի՞նչ էր նա ցանկանում ակնարկել։ Աշոտյանը պատասխանել է, որ Մարգարիտա Սիմոնյանի խոսքը Սոչիում իրեն հատվածական  է հասել. «Բայց կարիք չկա հասնել Սոչի, լսել ուրիշներին, հասկանալու համար այդ պարզ ու դառը իրողությունը, որ Փաշինյանը կործանեց մեկ հայկական պետություն` Արցախը, իսկ հիմա արագ տեմպերով կործանում է Հայաստանը։ Նիկոլը մեզ տանում է պատմության սպանդանոց, և սա ուրիշները չէ, որ պիտի մեզ բացատրեն։ Անկախ ամեն ինչից, այդ բոլոր «ուրիշները» ունեն սեփական շահերը, որոնք փաթեթավորում են իրենց սրտացավության և հոգատարության մեջ։ Հայ ժողովուրդը պարտավոր է ինքը լուծել այս հարցը, որպեսզի հետո ոչ մեկին չմեղադրի կամ պարտական չլինի»:

Քաղաքացի Կարեն Սերոբյանի հարցին, թե ի՞նչ քաղաքական վեկտոր է բռնել այս իշխանությունը, ինչի՞ են խաղում լարի վա՝ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ բարդ են գործընթացները, Փաշինյանի նպատակները պարզ են. Ցանկացած գնով մնալ իշխանության։ Այս արկածախնդրության հիմքում թե խելքի, թե բարոյական ճգնաժամն է իր և իր թիմի մոտ, որովհետև նման սալտոների իրական գինը վճարելու է հայ ժողովուրդը, այդ թվում` իր զավակների կյանքով։  Նիկոլը իրականում եվրոպամետ չէ, նա չի կրում եվրոպական քաղաքակրթական արժեքները, նա ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»։ Նա փորձում է խաբել ոչ միայն պատմությանը, այլև աշխարհագրությանը։ Հավատացեք, որ երկուսն էլ, թե՛ պատմությունը, թե՛ աշխարհագրությունը դաժան են իրենց կանոնները և օրենքները անարգողների նկատմամբ։ Փաշինյանը սիրում է ասել, որ  «նավը ուզում է հասնել նավահանգիստ»։ Բայց արդյո՞ք նավերի ֆունկցիան նավահանգստում լռվելն է … Նավերը նավարկելու համար են, իսկ նավահանգստում մնացածները կամ թանգարան են դառնում, կամ ջարդոն»:

Մեկ այլ քաղաքացի՝ Նարինե Սահակյանը հարցրել է՝ բացահայտ ատելության խոսք է սկսվել ՌԴ-ի դեմ, ինչի՞ կբերի այս քաղաքականությունը, մենք մինչև ե՞րբ ենք ունենալու մահեր և կորուստներ՝ Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտությունը, բայց անհերքելի է, որ 2018-ին և 2021-ին  Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում Ռուսաստանի համաձայնությամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մեկին գցելու է իր գեոպոլիտիկ խաղերի մեջ, և այլևս անթաքույց է, որ նա ընտրել է Արևմտյան բևեռը։  Հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018-ի միտինգներին ինքնամոռաց հիշատակվում և հրճվում Մարիա Զախարովայի մեկնաբանություններով, ինչպես խախտելով ՀՀ Սահմանադրությունը Սիրիա ուղարկվեց հայկական զորախումբ, ինչպես էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով և այլն։ Զավեշտ է, երբ իրենց հակառուսականությանը Փաշինյանը և իր թիմը հիմա հրամցնում է մեզ որպես «սուվերենության, անկախության համար պայքար»։ Ադրբեջանը և Թուրքիան կանոնավոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, սակայն Նիկոլը համառորեն լուռ է այս ուղղությամբ, ավելին, նաև համաձայնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, օրենքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։ Եվ այս ֆոնի վրա ինքնիշխանության համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը իրականությանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո, մենք կախված ենք Ռուսաստանից ճիշտ այնպես, ինչպես Կանադան ԱՄՆ-ից, Մոնղոլիան Չինաստանից, Խորվաթիան Գերմանիայից»:

Ըստ Աշոտյանի, Հայաստանը չունի որևէ ռեսուրս ներգրավվելու գեոպոլիտիկ պատերազմի մեջ ՌԴ-ի և Արևմուտքի միջև ոչ մարդկային, ոչ տարածքային, ոչ բնական պաշարների. «Հայաստանը չունի նաև ոչ մի շահ դառնալու գեոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում#ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբՔենիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքըԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձելՀայկ Մամիջանյան․ «Եթե վատ մարդիկ մեր դեմ են պայքարում, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում»Ռադայում զգուշացրել են Կիևին սպառնացող աղետի մասին՝ ՌԴ հարվածների պատճառովՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբՎահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման ԵղոյանըԼիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտինԶաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ ՇարմազանովՄ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվենFlydubai-ի երկրորդ օդաչուն իր թռիչքային ուսուցման մի մասն անցնում էր Նոր ԶելանդիայումՀաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. ՌուբինյանՀայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրըԵմենում մարտերի պատճառով ավելի քան 184,000 մարդ լքել է իր տներըՆաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքովԻմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. ՌուբինյանԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասինՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու ենԻսպանիան չորրորդ անգամ երկարաձգել է սահմանային վերահսկողությունը իտալացի զբոսաշրջիկների համարԹուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվումՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել էԻսպանիան լուծարել է խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրությունների մասինԴատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործովՀայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. ՌուբինյանՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էՓաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն էԹուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունըՊետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել էԱմերիկացիներին խոստացել են աշխատավարձի բարձրացում Իրանի հետ հակամարտության ավարտից հետոԵթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.ՌուբինյանԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիԹրամփը վստահ է, որ NYT թերթը մոտ ապագայում կփակվի«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածու
Ամենադիտված