Էրդողանն աջակցում է ՀԱՄԱՍ–ին և ժխտում Հայոց ցեղասպանությունը․ Իսրայելի վարչապետ
Արտաքին ՔաղաքականԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հարտարարությանը, որ Նեթանյահուն ու նրա թիմը «իրենց դրել են Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ նույն շարքում»։
«Իսրայելը, որը հավատարիմ է միջազգային իրավունքին, մերժում է Էրդողանի բարոյականության մասին անհեթեթ քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ–ի ոճրագործներին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում սպանում քրդերին, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,– գրել է Նեթանյահուն։