Իմ տեղեկություններով` մինչև ընտրություններ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու․ Մարուքյան
ՔաղաքականԱյսօր երեկոյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր տեղեկություններով` մինչև ընտրություններ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու։
«Մամուլում գրել են, թե սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ, միանշանակ ասում եմ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, գոնե այս պահին իմ ունեցած տեղեկություններով` մինչև ընտրություններ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու, տխմարագույն հեքիաթներ են, երբ ասում են, թե իշխանական նավը խորտակվում է։ Իշխանական նավը չի խորտակվում, դա են վկայում նաև Երևանի ավագանու վերջին ընտրությունները, հետևաբար իշխանության գործերը ներքաղաքական գործերում վատ չեն»,- հայտարարեց նա։