ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի արտադրելու և իրացնելու մեղադրանքով
ՀասարակությունՄարտի 8-ի ժամը 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Բագրատ Ղ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի արտադրելու և իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: