Երևանի կենդանաբանական այգու մորուքավոր անգղերի փոքրիկ ընտանիքը համալրվել է
Հասարակություն
Երևանի կենդանաբանական այգու համար տարին սկսվեց կարևոր իրադարձությամբ։ Մորուքավոր անգղերի փոքրիկ ընտանիքը համալրվել է։
Փետրվարի 14-ին ծնված ձագը գրեթե 1 ամսական է։ Մորուքավոր անգղերը ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում՝ որպես վտանգված և պահպանվող կենդանատեսակներ, թռչունները նաև միջազգային պահպանության տակ են գտնվում։
Նախկինում ևս մորուքավոր անգղերը բազմացել են կենդանաբանական այգում. այս պահին այգում կա երկու զույգ։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը