Տարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով Մ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվեն Հաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. Ռուբինյան Հայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրը Նաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքով Իմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. Ռուբինյան ՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը 1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու են Թուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվում Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է 

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և զիջել մրցակցին:

Մադոյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Վասիլի Չեբոտարիի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում 4:1 հաշվով հաղթել էր իսպանացի Սերխիո Մարտինեսին:

Երեկ ռինգ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) ևս չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0:5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջատ Հուսեյնովին։

Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում ուժերն էր չափել բելգիացի Նոա Հաջիտի հետ և երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին` 5:0։ Ռուդոլֆ Գարբոյանն էլ մեկնարկում 5:0 հաշվով հաղթանակի էր հասել Սինգապուրի ներկայացուցիչ Սյուան Տեյո Վեյի նկատմամբ։

Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը: Մանասյանն ավելի վաղ 4:1 հաշվով առավելության էր հասել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Չալոյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել էր կանադացի Ալեքսիս Բարիերեին: Բազեյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում 0:5 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզե Տիրադոյին՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Կանանց թիմից հանդես են եկել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Անուշ Գրիգորյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել է հարավկորեացի Ջույուն Յունին, Տաթևիկ Խաչատրյանը 0:5 հաշվով պարտվել է չիլիացի Դենիսե Բրավոյին, Էլիդա Քոչարյանը 1:4 հաշվով զիջել է մեքսիկացի Գուադալուպե Սոլիսին, իսկ Անի Հովսեփյանը 0:5 հաշվով պարտվել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մարիա Մորոնտա Էրնանդեսին։

Հիշեցնենք՝ Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարին հայտավորվել էին շուրջ 120 բռնցքամարտիկներ. յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ էր հաղթել առնվազն 4 մենամարտ։

Իտալիայում խաղարկվել են տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թաիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռադայում զգուշացրել են Կիևին սպառնացող աղետի մասին՝ ՌԴ հարվածների պատճառովՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբՎահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման ԵղոյանըԼիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտինԶաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ ՇարմազանովՄ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվենFlydubai-ի երկրորդ օդաչուն իր թռիչքային ուսուցման մի մասն անցնում էր Նոր ԶելանդիայումՀաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. ՌուբինյանՀայաստանն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում 2027 թվականի համագործակցության ծրագիրըԵմենում մարտերի պատճառով ավելի քան 184,000 մարդ լքել է իր տներըՆաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքովԻմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. ՌուբինյանԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասինՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու ենԻսպանիան չորրորդ անգամ երկարաձգել է սահմանային վերահսկողությունը իտալացի զբոսաշրջիկների համարԹուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվումՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել էԻսպանիան լուծարել է խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրությունների մասինԴատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործովՀայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. ՌուբինյանՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էՓաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն էԹուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունըՊետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել էԱմերիկացիներին խոստացել են աշխատավարձի բարձրացում Իրանի հետ հակամարտության ավարտից հետոԵթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.ՌուբինյանԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիԹրամփը վստահ է, որ NYT թերթը մոտ ապագայում կփակվի«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ Գրիգորյան
Ամենադիտված