«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարը շատ ավելի բարդ է․ պարզաբանում է «Վեոլիա ջուրը»
ՀասարակությունԿորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարի, որից ջուր են ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25 տոկոսը, վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը:
Ինչպես տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից, նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը: «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար:
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»,-հայտնում են ընկերությունից։