Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով նստաշրջանին
ՔաղաքականՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։
Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։
Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։