Փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու է Հայաստանը կողմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը
ՔաղաքականՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրեց, թե ինչու է Հայաստանը կողմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը։ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախարարն առանձնացրեց երկու հանգամանք։
«Առաջինը՝ գազային հարաբերությունները միշտ որոշակի սկզբունքներից ելնելով է լինում, ու տարբեր իրավիճակներում գազ մատակարարողները տարբեր պայմաններ են թելադրում։ Կարծում ենք, որ եթե բոլորի համար սկզբունքը նույնը լինի, այդ ժամանակ շատ ավելի դժվար կլինի իրավիճակային լուծում տալ։
Երկրորդ՝ ինչքան էլ ասում ենք, որ մեզ համար գազը էժան է, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ երկրների շարքում մեր գազն ամենաէժանը չէ և, կարծում ենք, որ ընդհանուր շուկա ինտեգրվելու դեպքում գուցե ավելի լավ պայմաններ լինի մեզ համար և որևէ կերպ, որևէ անգամ հնարավոր չի լինի այդ պայմանները ինդիվիդուալ փոխել»,-նշեց Վարդանյանը։