«Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». Ալիև
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս դժվարին ու սև էջը շրջելով»,- նշել է նա Ադրբեջանի և Ղազախստանի Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստում: