Բիլլի Այլիշը և Մարկ Ռուֆալոն աջակցություն են հայտնել Պաղեստինին «Օսկարի» ժամանակ
ԺամանցՄի քանի աստղեր աջակցել են Պաղեստինին «Օսկար»-ի կարմիր գորգի վրա: Հաղորդում է Page Six-ը։
Երգչուհի Բիլլի Այլիշը և նրա երաժիշտ եղբայր Ֆիննեասը, դերասաններ Մարկ Ռուֆալոն, Ավա ԴյուՎերնեյը և Մահերշալա Ալին միջոցառմանը ներկայացել են կարմիր կրծքանշաններով՝ «Artists4Ceasefire» արշավի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ ակցիային մասնակցել է 400 աստղ ու ակտիվիստ։
«Կրծքանշանը խորհրդանշում է անհապաղ և մշտական հրադադարի, բոլոր գերիների ազատ արձակման և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության հրատապ մատակարարումների հավաքական աջակցությունը: Կարեկցանքը պետք է հաղթի»,- ասվում է ակցիայի մամուլի հաղորդագրության մեջ։