«Balenciaga»-ն 3000 եվրո արժողությամբ թևնոց է ներկայացրել
ԱյլBalenciaga-ն կպչուն ժապավենի տեսքով թեւնոց է թողարկել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Ֆրանսիական ապրանքանիշը Փարիզում կայացած 2024 թվականի աշուն-ձմեռ ցուցադրության ժամանակ ներկայացրել է արտասովոր աքսեսուար։ Balenciaga մակագրությամբ կպչուն ժապավենից պատրաստված արտադրանքը հակասական արձագանք է առաջացրել հանրության շրջանում։
«Կարծում էի, թե կատակ է, մինչ որ չտեսա Balenciaga անունը», «Ես Balenciaga-ի թեւնոց եմ պատրաստել 6 տարեկանում, երբ օգնում էի հայրիկիս ներկել տան պատերը», «Balenciaga-ն տարօրինակ բաներ է թողարկում ամեն տարի», – գրել են օգտատերերը մեկնաբանություններում։
Vibe FM լրատվամիջոցն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ թեւնոցն արժե 3000 եվրո։ Այնուամենայնիվ, արտադրանքը ներկայումս ներկայացված չէ պաշտոնական կայքում: