Բադը շարքից հանել է SSJ-100 շարժիչը
Այլ«Россия» ավիաընկերությունը 40 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում է պահանջում այն բանից հետո, երբ բադը շարքից հանել է Sukhoi Superjet 100 (SSJ-100) շարժիչը, հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարի Տոբոլսկից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ։ Բադը հարվածել է շարժիչին, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, և SSJ-100-ը ստիպված է եղել վերադառնալ: Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Միջադեպի հետևանքով օդանավը ժամանակավորապես դուրս է բերվել շահագործումից։
SSJ-100-ը 40 միլիոն ռուբլու վնաս է կրել։ Այժմ ընկերությունը պահանջում է օդանավակայանի ստուգում կազմակերպել։
Ավիաընկերությունը հույս ունի փոխհատուցում ստանալ ստացված վնասի համար։